Իսրայելական բանակը Դամասկոսը ենթարկել է հրթիռակոծության

Դամասկոսում լսվել են պայթյուններ, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը հրթիռային հարված է հասցրել մայրաքաղաքին, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է սիրիական պետական հեռուստատեսությունը։

«Հրթիռները արձակվել են գրավյալ տարածքներից (Գոլանի բարձունքներից)», – հայտնում է «Իխբարիա» հեռուստաալիքը:

Դեկտեմբերի 22-ի կեսգիշերին մոտ քաղաքում տեղի է ունեցել առնվազն երկու հզոր պայթյուն: Հայտնի է նաև, որ հարվածի է ենթարկվել Դամասկոսից 20 կմ հարավ-արևելք գտնվող Աքրաբ գյուղը:

Իսրայելական բանակը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:

Նշենք, որ Իսրայելը հարձակվել և գրավել է սիրիական Գոլանը 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ 1981 թվականին այն բռնազավթել է: Սարահարթը համարվում է երկու երկրների միջև հակամարտության հիմնական թեման:

Վաշինգտոնն այս վեճում աջակցում է Թել Ավիվին: Մարտին Դոնալդ Թրամփը նույնիսկ ստորագրեց հռչակագիր, որով ճանաչում էր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

Միևնույն ժամանակ համաշխարհային հանրության մեծ մասը սիրիացիների դիրքորոշման կողմնակից է: Չնայած դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց, որով Իսրայելը պետք է լքի գրավյալ տարածքները, առճակատումը շարունակվում է: