Նիկոլ Փաշինյանն ուզում է հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։ Քաղաքական մեկնաբանն անդրադարձ կատարեց Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակին՝ մատնանշելով, որ շուտով լրանալու է Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի տապալման երկու տարին։ Իրականում երկրում, հատկապես սոցիալական առումով, որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, և ժողովուրդը կամաց-կամաց դուրս է գալիս թավշյա հեղափոխության էյֆորիայից այն գիտակցումով, որ Փաշինյանը ժողովրդին որպես գործիք օգտագործեց սահմանադրական կարգը տապալելու համար։ Այժմ նույն Նիկոլ Փաշինյանի հենարանը ոչ թե այդ ժողովուրդն է, այլ պետական բիրտ ապարատը, և, ինչքան էլ տարօրինակ թվա, օլիգարխներն ու հարուստները, այն հարուստները, որոնց նույն ինքը՝ Փաշինյանը, նախկինում հայտարարում էր թալանչիներ։ Ըստ բանախոսի՝ ապագան այն քաղաքական ուժերինն  ու գործիչներինն է, ովքեր հանրությանը կներկայանան սոցիալական արդարության և բարեկեցության հստակ ծրագրով։

Մանրամասները՝ տեսանյութում