Պուտինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին

Եվրասիական տնտեսական միության այսօրվա գագաթնաժողովում որոշվեց կառույցի վերին օղակի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի անունը։

Փետրվարի 1-ից պաշտոնին հրաժեշտ է տալու Տիգրան Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց այդ ժամանակ։

Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։

Նախորդ անգամ այդ պարգևը Պուտինը հանձնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահ Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևային։