Ռեյգանի վարչակազմի նախկին խորհրդականը բարձր է գնահատել Թրամփի վերընտրվելու հնարավորությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայտնած իմպիչմենտը չի նվազեցնի 2020 թվականին վերընտրվելու նրա շանսերը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդականի նախկին օգնական Փոլ Քրեյգ Ռոբերթսը:

Չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների միջոցով Թրամփին երկու կետով իմպիչմենտ է հայտնել։  Գործը պետք է ուղարկվի Սենատ, որտեղ հանրապետական մեծամասնությունը մտադիր է արդարացնել Թրամփին: Այնուամենայնիվ, պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեռ պաշտոնապես գործը չի ուղարկել Սենատ և չի նշանակել կոնգրեսականների խմբին, որոնք Սենատի գործընթացում պետք է ներկայացնեն մեղադրող կողմը: Սա դիտվում է որպես հանրապետականների հանդեպ ճնշման ձև, որպեսզի նրանք կատարեն դեմոկրատների պահանջները՝ Թրամփի դատավարության ձևաչափի վերաբերյալ:

«Իմպիչմենտին հանրությունը դեմ է արտահայտվում՝ գիտակցելով, որ սա բացառապես քաղաքական հնարք է: Դեմոկրատները հույս ունեին, որ Թրամփի վրա շպրտված ցեխը գոնե մի քիչ կկպչի նրան՝ կրճատելով նրա վերընտրվելու հնարավորությունները, բայց առայժմ կարծես թե իմպիչմենտն օգնում է Թրամփին»,- ասել է տնտեսագետը: