«Ավանգարդ», «Կնյազ Վլադիմիր» և սակրավորների համար՝ էկզոսկալտոն․ ռուսական բանակի 2019թ․սպառազինության նորույթները

Ռուսական բանակն այս տարի կհամալրվի մի քանի նոր զինատեսակներով։ 2019թ․ ռուսական բանակը, ավիացիան և նավատորմը կստանան Պաշտպանական արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) նորույթները։ Դրանք են նորագույն «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռային համալիրը, արդիականացված հակաօդային հրթիռային համակարգը և էկզոսկալտոնը, որում շուտով կաշխատեն սակրավորները։ Նավատորմն այս տարի կստանա «Բորեյ-Ա» նախագծի ատոմային գլխադասային ստորջրյա հրթիռակիրը։