Վաշինգտոնը պահանջել է Իրանից դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյում

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։

«Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր՝ ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»-նշել է Քրաֆթը:

«Իրանը պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման իր գործունեությունը»,-հավելել է նա։