Մնում էր կալանավորել Սերժ Սարգսյանի գույքը
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելով՝ իշխող վարչախումբը ուզում է ժողովրդի միամիտ զանգվածի մոտ պատրանք ստեղծել, թե մեղադրանքներն իրական են:
Նախ՝ դեռ բողոքարկումը ուժի մեջ է, և մեծ հարց է՝ ՀՀ 3-րդ Նախագահի անձեռնմխելիության գործոնը ինչպես է չեղարկվել, և քրեական հետապնդում սկսվել:
Սա ևս մի բեմադրություն է, այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով»:
Սա այն բանի արդյունքն է, երբ վարույթ իրականացնող մարմինը 3-րդ Նախագահին մեղադրանք առաջադրեց ,Նիկոլը սպասում էր իր վարկանիշի կտրուկ աճին, սակայն, վստահ եմ, իրենք իրենց միջոցներով ճշտումներ արեցին, փակ հարցումներ արեցին և պարզեցին, որ դա էլ իրենց վարկանիշը այլևս չի փրկում:
Դե ինչ արած, մնում էր կալանավորել Սերժ Սարգսյանի գույքը։
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից։
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելով իշխող վարչախումբը ուզում է ժողովրդի միամիտ զանգվածի մոտ պատրանք ստեղծել,թե…
Опубликовано Վահան Բաբայան Среда, 18 декабря 2019 г.