Սիրիական ավիացիան Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ ռմբակոծում է թուրքական անցակետերը

Համեմատաբար վերջերս մենք հաղորդել ենք, որ սիրիական բանակը հզոր հակահարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող՝ Սիրիայի Հասեքե  նահանգի սահմանամերձ Թալ Թամար գյուղի մոտակայքում, թուրքական զորքերին և թուրքամետ ահաբեկիչների խմբավորումներին: Հիշեցնենք, որ սիրիացիների և թուրքերի միջև լուրջ մարտեր են տեղի ունեցել նաև Լեյլան, Ումմ ալ-Խիր և Ալ-Քուսեյլիա բնակավայրերի մոտակայքում, չնայած կողմերից որևէ մեկը չի հայտնել սպանվածների կամ վիրավորների մասին: Անհայտ է մնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ահա և նոր հաղորդագրություններ են ստացվել։ Ռուսաստանի ռազմատիեզերական և ՀՕՊ ուժերի ծածկույթի ներքո սիրիական ռազմական ավիացիան մի շարք օդային հարվածներ է հասցրել Իդլիբ նահանգում տեղակայված թուրքական ռազմական դիրքերին և հենակետերին: Օդային հարվածները իրականացվել են ոչ թե Թուրքիայի ռազմական անցակետերում, այլ նրանցից մի փոքր հեռու, ընդ որում, ինչպես հայտնում են սիրիական արաբական բանակի (կառավարական զորքերի) ներկայացուցիչները, դրա պատճառը ամենևին սադրանքը չէր, այլ այն փաստը, որ թուրքական զորքերի անցակետերի հետ են տեղակայված նաև ահաբեկիչների դիրքերը: Թուրքերի և իսլամական խմբավորումների կորուստների մասին առայժմ ոչինչ չեն հայտնում: Ըստ երևույթին, թուրքական ռազմական հրամանատարությունը վախենում է չափազանց մեծ քննարկումներից և հետաքննությունից` մասնավորապես այն հարցի շուրջ, թե ի՞նչ են «ահաբեկիչները կորցրել» թուրքական անցակետերում, ինչո՞ւ թուրքերը չեն ձերբակալում հանցագործներին:

Ռազմական փորձագետներն իրենց հերթին նշում են, որ հենց թուրքական բանակի անցակետերի կողմից «պաշտպանական վահանը»՝ թուրքամետ գրոհայինների համար,  խանգարում է սիրիացիներին՝ Իդլիբում նոր տարածքներ ազատագրել, սակայն ակնհայտ է, որ մոտ ապագայում այդ հարցը լուծվելու է Դամասկոսի և Անկարայի միջև: Նման կարծիքներ հնչում են ինչպես սիրիացի փորձագետների, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի փորձագետների կողմից: Հարկ է նշել, որ այս պահին ՌՏՈՒ ռուսական օդուժը և Սիրիայի ՌՕՈՒ ավիացիան ուժեղ հարվածներ են հասցնում գրոհայիններին, սակայն ակնհայտ է՝ դա արվում է միայն ահաբեկիչներին թուլացնելու համար: Եվ չի բացառվում, որ Սիրիայի և Ռուսաստանի ավիահարվածների երկրորդ նպատակը Թուրքիայի զորքերին Իդլիբ նահանգը լքել ստիպելն է, որպեսզի ոչ ոք այլևս «չկոծկի» ահաբեկիչներին:

Միևնույն ժամանակ, Իդլիբում ահաբեկիչների վրա հարձակումը, ըստ երևույթին, որոշվել է հետաձգել մի քանի ամսով: Այդ մասին են վկայում մի շարք փորձագետների փաստարկները, որոնք վկայակոչում են Սիրիայի ռազմական աղբյուրները: Թե կոնկրետ ինչով է դա պայմանավորված, պարզ չէ, սակայն չի կարելի բացառել, որ դա ապագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել սիրիական բանակի համար, քանի որ մի քանի ամսում ահաբեկիչները կարող են զգալիորեն ուժեղացնել իրենց դիրքերը, և հետագա հարձակողական գործողություններն ավելի կբարդանան: Ենթադրությունների երկրորդ տարբերակը՝ սա է․Իդլիբում տեղի ունեցած հարձակումը հետաձգվում է, որպեսզի թուրքերին ժամանակ տան  հեռանալ այս նահանգից: Իմաստը պարզ է. Թուրքիայի նահանջը Իդլիբից կարող է հանգեցնել նրան, որ ահաբեկիչները, կորցնելով թուրքական «պաշտպանական վահանը», ավելի շուտ կգերադասեն հանձնվել առանց կռվի, քան՝ ոչնչացվել: Այնպես որ, ըստ երևույթին, գարնանը չի բացառվում Իդլիբում իրավիճակի վերջնական լուծումը, որտեղ այնուհետև կմտնեն արդեն Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի զինված ուժերը: Համենայնդեպս, այդպես էր գրվել «Իդլիբի գոտու» վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի համաձայնագրում, որը ստորագրվել է 2017-ի աշնանը:

Սերգեյ Շաքարյանց