Դադարեցվել են Արցախի ԿԸՀ անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները:

Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Լիազորությունների դադարեցման հիմք է հանդիսացել Սերգեյ Մելքումյանի դիմումը: