Ադրբեջանի դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա Արցախը և Նախիջևանը Հայաստանի մաս են

Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլև՝ Նախիջևանը։

Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։

Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»,…

Опубликовано Artyom Tonoyan Понедельник, 16 декабря 2019 г.