«Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այն ավելի սանձարձակ, խոր թաքնված ու կազմակերպված է դարձել». Վահան Համազասպյան

Ներ­կա իշխանություններից ըն­դա­մե­նը պետք է ազատվել, ու որ­քան շուտ, այն­քան լավ բազ­մա­չար­չար հայ ժո­ղովր­դի հա­մար

Սկիզբը` այստեղ

Իր տարակուսանքը հայտնելով ա­րա­բա­կան շեյ­խե­րի հետ ՀՀ նա­խա­գա­հ Արմեն Սարգսյանի պայմանավորվածության վերաբերյալ, տեխնիկական գիտությունների դոկտոր, «Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը նշել է, որ կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի և ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի մեջ ֆո­տոէ­ֆեկտ­նե­րի ուսում­նա­սի­րու­թյու­նը մշ­տա­պես ե­ղել է իր գի­տա­կան հետաքրքրություն­նե­րի շրջանակ­նե­րում, ֆո­տոէ­ֆեկտ­նե­րի հի­ման վրա բազ­մա­թիվ գյու­տե­րի հե­ղի­նակ է:

Ավելին` խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին իր մշա­կած ստանդարտներով են փոր­ձարկ­վել և ու­ղեծիր դուրս բեր­վել տիե­զե­րա­նա­վե­րի մեջ օգտա­գործ­վող ֆո­տո­պա­նել­նե­րը, և ինքը շատ լավ է պատ­կե­րաց­նում ՀՀ նախագահի հետաք­րք­րու­թյուն­նե­րի դաշ­տում հայտնված ֆո­տո­պա­նել­նե­րի հետ կապված նրբություն­նե­րը, դրանց թույլ և ու­ժեղ կողմե­րը։

«Դուք դրանց ծա­նոթ լի­նել չէիք կա­րող, դրանք խիստ մաս­նա­գի­տա­կան ուղղվածություն ու­նեն և ձևա­վոր­վում են տևա­կան պրակ­տիկ աշ­խա­տան­քի ընթացքում,- դիմելով ՀՀ նախագահին, գրել է գիտնականը:- Ազ­գի ու պե­տու­թյան անու­նից ար­վող գոր­ծե­րը պետք է ա­նեն պրո­ֆե­սիո­նալ­նե­րը, գոր­ծից տե­ղյակ մարդիկ։ Աշ­խար­հում քչե­րը գի­տեն այն սա­հանք­նե­րի մա­սին, ո­րոնք թաքն­ված են կիսա­հա­ղորդ­չա­յին ձևա­փո­խիչ­նե­րի ար­տադ­րու­թյան ու կի­րա­ռու­թյան ճանապարհին»:

Եթե հետևենք ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող տեխ­նո­լո­գիա­կան վերադասա­վո­րում­նե­րին, ա­պա, Համազասպյանի հավաստմամբ, կա­րող ենք փաստել հետևյա­լը. Չի­նաս­տա­նը հետզհետե հրա­ժար­վում է ֆո­տո­պա­նել­նե­րի հա­մար է­լե­մենտ­ներ ար­տադ­րե­լու ծրագրե­րից՝ իր տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­ներն ու հոս­քագ­ծե­րը վա­ճա­ռե­լով այլ եր­կր­նե­րում: Հա­յաս­տա­նում գոր­ծող ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի հա­վաք­ման ար­տադ­րա­մա­սերն ըն­դա­մե­նը հա­վաք­ման փուլն են ի­րա­կա­նաց­նում, դրանք հե­ռու են կի­սա­հա­ղորդ­չա­յին ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի ար­տադ­րու­թյուն­ներ կոչ­վե­լու ի­րա­վուն­քից, բայց մեր իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պի­սին են դի­տար­կում, ո­րով­հետև էլեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան մա­սին գա­ղա­փար չու­նեն:

Ար­տադ­րա­տեխ­նի­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի­նա­ցի­նե­րը փո­խա­ռել են ճապոնացի­նե­րից: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մեծ ձեռք­բե­րում էր հա­մար­վում, երբ կիսա­հա­ղորդ­չա­յին գոր­ծածված ճա­պո­նա­կան ամ­բող­ջա­կան գոր­ծա­րան­ներն արտարժույ­թով գն­վում էին սե­փա­կան է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը զարգացնե­լու հա­մար: Ճա­պո­նա­կան հոս­քագ­ծե­րով էր աշ­խա­տում Ֆրյա­զի­նո քա­ղա­քի կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի գոր­ծա­րա­նը: Կրեմ­լի կող­մից դա ըն­կալ­վում էր որ­պես դա­րա­կազ­միկ հա­ջո­ղու­թյուն, բայց ի­րա­կա­նում այն խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նա­յին արդյու­նա­բե­րու­թյու­նը քայ­քա­յող, սե­փա­կան շու­կան ճա­պո­նա­ցի­նե­րին զի­ջե­լու ձև էր: Ստաց­ված գու­մար­նե­րը ճա­պո­նա­ցի­ներն օգ­տա­գոր­ծում էին ի­րենց ա­պա­գա տեխնոլոգիա­նե­րը զար­գաց­նե­լու հա­մար: Տրան­զիս­տոր­նե­րի ար­տադ­րու­թյու­նը ամբողջո­վին տվե­ցին ԽՍՀՄ-ին, ի­րենք ան­ցան միկ­րոս­խե­մա­նե­րի ար­տադ­րու­թյա­նը, Մինս­կի «Ին­տեգ­րա­լին» տվե­ցին միկ­րոս­խե­մա­նե­րի ար­տադ­րու­թյան 0,35-միկ­րո­նա­նոց տեխ­նո­լո­գիա­նե­րը, ի­րենք ան­ցան նա­նոս­խե­մա­նե­րի ար­տադ­րու­թյա­նը՝ մի քա­նի քայլով ի­րեն­ցից հետ թող­նե­լով պո­տեն­ցիալ մր­ցա­կից­նե­րին և ԽՍՀՄ-ը դարձ­նե­լով իրենց ար­տադ­րանք­նե­րի հա­մար կա­յուն շու­կա:

Բրեն­դա­յին ֆիր­մա­նե­րը նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մում են մի­ջազ­գա­յին շու­կա­յի 50 տո­կո­սը յու­րաց­նե­լուց հե­տո՝ շա­րու­նա­կե­լով աշ­խա­տել մնա­ցած 50 տո­կո­սի տիրույթում: Ար­տադ­րու­թյան մեջ յու­րաց­ված, տվյալ ար­տադ­րան­քի հու­սա­լիու­թյու­նը բարձր մա­կար­դա­կի հասց­րած ֆիր­մա­նե­րի հա­մար դժ­վար չէ ի­րենց մր­ցակ­ցա­յին դիրքե­րը պա­հել մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րի մնա­ցած հատ­ված­նե­րում:

«Ֆո­տո­պա­նել­նե­րի ընդ­հա­նուր շու­կա­նե­րում աշ­խա­տող հայ­կա­կան ըն­կե­րու­թյուն­ներն այ­սօր ի­րաց­ման լուրջ խն­դիր­ներ ու­նեն և այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար պատ­րաստ են ձեռ­քե­րը փր­փուր­նե­րին գցե­լու, էկ­զո­տիկ պատ­վեր­ներ ո­րո­նե­լու նաև «Հա­յաս­տան» համա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի օգ­նու­թյամբ»,- նշված է գիտնականի բաց նամակում:

Հա­մազասպյանի համոզմամբ, դրա­մա­հա­վա­քի փո­ղե­րի «արևա­յին» մա­սը տրամադրվե­լու է ֆո­տո­էլեմենտներ ներկ­րող ու տե­ղադ­րող հայ­կա­կան ընկերություննե­րին, ինչն ար­դեն կո­ռուպ­ցիա է:

«… Կո­ռուպ­ցիան հո պո­զով-պո­չով չի՞ լի­նում, պե­տա­կան կամ բա­րե­գոր­ծա­կան միջոցնե­րը մր­ցույթ­նե­րով կհասց­վեն նա­խա­պես հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան ե­կած ըն­կե­րու­թյուն­նե­րին ու կաշ­խա­տեն «ատ­կատ­նե­րով», այս­տեղ ա­պա­ցու­ցե­լու բան չկա, ո­րով­հետև սա աք­սիոմ է՝ կա­յուն հիմ­քե­րի վրա դր­ված հայ­կա­կան «ատ­կա­տա­յին» էկոնո­մի­կա­յի հա­մար, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է, որով­հետև ա­մեն ինչ զազ­րա­խո­սու­թյան է վե­րած­վում»,- գրել է Համազասպյանն իր բաց նամակում և այս հա­մա­տեքս­տում բա­ցատ­րե­լի համարել, թե, օ­րի­նակ, պա­րոն Թու­նյա­նն ին­չու հրաժար­վեց իր հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը քն­նարկ­ման դնե­լու առաջար­կից: Հրաժարվեց, որովհետև այն կա­րող էր ար­ժա­նա­նալ հանձ­նա­ժո­ղո­վի մյուս ան­դամ­նե­րի հավանությա­նը, ո­րից հե­տո դժ­վար կլի­ներ հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րում բացատ­րու­թյուն­ներ տալ, թե ին­չու են դրա­մա­հա­վա­քը կանխամտածված ձևով շուռ տվել դե­պի արևա­յին է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­ման ֆոտովոլ­տա­յին տար­բե­րակ՝ օրակարգից դուրս թող­նե­լով նաև Հե­րու­նու «Արև» էլեկտրա­կա­յա­նի տար­բե­րա­կը, որի դեպ­քում, գիտնականի խորին հա­մոզ­մամբ, դրամա­հա­վա­քի ար­դյունք­նե­րը մեկ կար­գով բարձր կլի­նեին:

Մինչդեռ մինչև ֆո­տո­պա­նել­նե­րի արտադրության հա­մար հան­գա­նա­կու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լը, ըստ գիտնականի, անհրաժեշտ էր չանտեսել, թե արևա­յին էներգետի­կա­յի հար­ցում մեր քա­ղա­քա­ցի­նե­րին հատ­կա­պես ի՞նչն է հու­զում ու հետաք­րք­րում` բնա­կա­րան­նե­րի ջեռու­ցու­՞մը, ո­րն իր ծրագիրը թույլ է տալիս ապահովել մատ­չե­լի գնե­րով, բարձր շահա­վե­տու­թյամբ բիզ­նես­ներ կազ­մա­կեր­պե­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­՞նը, որը դարձյալ բխում է «Երկրների հելիոֆիկացիայի ծրագրից», թե՞ մի այլ բան:

Այ­սօր­վա դրու­թյամբ աշ­խար­հում արևա­յին տեխ­նի­կան զար­գա­նում է հինգ հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րով.

  1. Ջեր­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ (հիմ­նա­կա­նում Ա­ՄՆ-ում):
  2. Արևա­յին կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ (ո­լոր­տի ա­ռա­ջա­տա­րը Չինաստանն է, ո­րը դեռ եր­կար կպա­հպանի զար­գաց­ման տեմ­պե­րը):
  3. Փոքր հզո­րու­թյան (25-200 կՎտ), «Ստիր­լինգ» դա­սի արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ (դար­ձյալ հիմ­նա­կա­նում Ա­ՄՆ-ում):
  4. Արևա­յին կեն­ցա­ղա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ (զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը սկսվել է Գեր­մա­նիա­յից ու տա­րած­վել աշ­խար­հով մեկ):
  5. Հա­յե­լա­յին կոն­ցենտ­րա­տոր­նե­րի բա­զա­յի վրա հիմն­ված հե­լիո­հա­մա­կար­գեր (այս ոլոր­տի ա­ռա­ջա­տա­րը, ան­շուշտ, Հա­յաս­տանն է):

Ըստ գիտնականի, հաշ­վարկ­նե­րը ցույց են տա­լիս, որ արևա­յին տեխ­նի­կա­յի մի­ջազ­գա­յին շու­կա­յի ծա­վալ­նե­րը գե­րա­զան­ցե­լու են 12 տրի­լիոն դո­լա­րը:

Համազասպյանի ծրագրի իրագործումը թույլ է տալիս և՛ տնե­րը տա­քաց­նել, և՛ տեղական ու ար­տա­սահ­մա­նյան շու­կա­նե­րի հա­մար արևա­յին տեխ­նո­լո­գիա­յով թթի օղի թո­րել, և՛ արևա­յին քաղց­րա­վե­նիք` մրգային սու­ջուխ պատրաստել, և՛ բադ­րի­ջա­նի խավիար կամ բադ­րի­ջա­նի, լոլիկի և պղպեղի խորոված պատրաստելու համար նշված բանջարեղեններն արևով խո­րո­վել և արտադրանքը, դրանք բնական գազով խորովելու համեմատ, ինչով դրանք պատրաստվում են ներկայիս արտադրություններում, ստանալ արտադրական քիչ կորուստներով, էժան և որակյալ:

«Ինձ հա­ճախ են դի­մում մեր քա­ղա­քա­ցի­նե­րը, խնդ­րում են ջե­ռու­ցիչ հա­մա­կար­գեր, խնդ­րում են սնն­դի վե­րամ­շակ­ման տեխ­նի­կա, զան­գա­հա­րում են, փո­ղո­ցում են կանգնեց­նում, ար­դեն ա­մա­չում եմ,- գրել է գիտնականն իր բաց նամակում:- Ա­մա­չում եմ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի փո­խա­րեն, նրանց ան­տար­բե­րու­թյան ու կարևոր գոր­ծե­րին խան­գա­րող հան­գա­մանք դառ­նա­լու հա­մար, ես ա­մա­չե­լու բան չու­նեմ, ստեղ­ծել եմ բոլոր անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը, որ­պես­զի Հա­յաս­տա­նը, Ար­ցա­խը ու­նե­նան արդյունա­բե­րու­թյան հե­ռան­կա­րա­յին այն­պի­սի ո­լորտ, ո­րը տա­րած­վի աշ­խար­հից աշխարհ, իմ ե­րե­խա­նե­րի բե­րա­նից կտ­րել, 26 տա­րի շա­րու­նակ ա­րյուն-քր­տինք եմ թափել ու ստեղ­ծել այն, ին­չը պետք է հայ ժո­ղովր­դին, բայց իշ­խա­նու­թյուն­նե­րը դեմ են։ Ին­չի՞ն են դեմ։ Դեմ են, որ Հա­յաս­տա­նից էլ մի լավ բան դուրս գա, որ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը օ­րի­նակ դառ­նան աշ­խար­հին, որ է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից փրկ­վե­լու ճիշտ ճանա­պար­հը գտն­վի հայ գիտ­նա­կան­նե­րի շնոր­հիվ, որ հա­մաշ­խար­հա­յին հանրությանը մենք խելք սո­վո­րեց­նենք»:

Համազասպյանն իր բաց նամակում հարցով դիմելով վարչապետ Փա­շի­նյանին` ի՞նչն է Ձեզ ստի­պում, ո՞րն է Ձեր անձ­նա­կան-ան­հա­տա­կան-վար­չա­պե­տա­կան մոտիվացիան, որ դեմ եք գնում հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ստեղծ­մա­նը, հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­մա­նը, գրել է.

«Դուք ընտ­րու­թյան այլ ճա­նա­պարհ չու­նեք, Հա­յաս­տա­նը տն­տե­սա­կան կո­լապ­սից չեն փր­կի ոչ հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ոչ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, ոչ էլ տու­րիզ­մը, ժա­մա­նակն է, որ թա­փեք Ձեր փե­շի քարն ու այն­պես ա­նեք, որ հայ գիտնական­նե­րի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը օգ­տա­գործ­վեն՝ «ի հզո­րու­թյուն Հայաստան երկ­րի և ի սար­սափ թշ­նա­մի եր­կր­նե­րի»: Երկ­րի բնակ­չու­թյա­նը զր­կել այսպի­սի ֆան­տաս­տիկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից և բա­վա­րար­վել չի­նա­կան ֆոտոպանել­նե­րի հա­մար ի­րաց­ման շու­կա ծա­ռա­յե­լով, որ մի քա­նի հո­գի ձեռ­քե­րը տաքաց­նեն դրա­մա­հա­վաք­նե­րի մի­ջոց­նե­րի հաշ­վի՞ն… Չգի­տեմ՝ ինչ ա­նուն տալ, չեմ պատ­կե­րաց­նում: Փաս­տո­րեն հայ­կա­կան նժա­րի մի կող­մում դր­վում է «ատ­կատ­նե­րով» մի քա­նի մի­լիոն դո­լար աշ­խա­տե­լու գա­ղա­փա­րը, մյուս կող­մում՝ սե­փա­կան քր­տին­քով երկ­րի հա­մար 12 տրի­լիոն դո­լա­րա­նոց մի­ջազ­գա­յին շու­կա ձևա­վո­րե­լու, տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ ստա­նա­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­նը, և պարզ­վում է, որ մեր ի­րա­կա­նու­թյան մեջ մի քա­նի մի­լիո­նը ա­վե­լի ծան­րակ­շիռ է, քան տաս­նյակ տրի­լիոն­նե­րը և միայն այն պատ­ճա­ռով, որ դրանք ա­վե­լի մարս­վող, ա­վե­լի «ատկատայի՞ն» են: Չգի­տեմ, չեմ հաս­կա­նում, մեկ-մեկ ինձ թվում է, թե ապ­րում եմ հիմար­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նում. այս­քան գրա­գետ, աշ­խա­տա­սեր, դյու­րա­հա­վատ, հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­ցի­ներ և այս­պի­սի իշ­խա­նու­թյուն­նե՞ր, այս­պի­սի Նի­կոլ Փաշինյան և Ար­մեն Սարգ­սյա՞ն»:

Ինչպես նշել է գիտնականը, կա­րե­լի էր, ի­հար­կե, հա­նուն սպոր­տա­յին հետաքրքրության ու տեխ­նի­կատն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ցու­ցադր­ման, Ար­ցա­խում ու­նե­նալ հե­լիո­ֆի­կաց­ված մեկ բնա­կա­վայր՝ Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան տարբե­րա­կով, մեկ բնա­կա­վայր էլ՝ Ար­մեն Սարգ­սյա­նի սի­րած ֆո­տո­պա­նել­նե­րով: Նկատենք, որ դա անվիճելիորեն ցույց կտար առաջինի էական առավելությունը երկրորդի հանդեպ, ընդ որում, տարբեր առումներով:

«… Բայց դրա վրա ժա­մա­նակ ծախ­սել չար­ժե, ո­րով­հետև մեր ներ­կա իշխանություններին ա­պա­ցու­ցե­լու բան չու­նեմ, նրան­ցից ըն­դա­մե­նը պետք է ազատվել,- գրել է Համազասպյանը:- ՈՒ որ­քան շուտ, այն­քան լավ բազ­մա­չար­չար հայ ժո­ղովր­դի հա­մար»:

Ըատ գիտնականի, «Ատ­կատ­նե­րի» գոր­ծե­րը կա­յուն հիմ­քե­րի վրա են դր­ված նաև ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նակ­նե­րի մր­ցութա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րում:

«2019 թվա­կա­նի մա­յի­սին նա­մա­կով դի­մել էի ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին, որ «Պո­ղո­սյան» հիմ­նադ­րա­մի մր­ցա­նակ­նե­րը բա­ժան­վում են «ատ­կատ­նե­րով», պետք է միջոց­ներ ձեռ­նար­կել,- տեղեկացրել է Համազասպյանն իր բաց նամակում:- ՈՒ­ղիղ կես տա­րի է ան­ցել, մո­տե­ցել է հա­ջորդ տար­վա մր­ցա­նա­կա­կիր­նե­րին ո­րո­շե­լու ժամանա­կը, բայց մեր հար­գար­ժան նա­խա­գա­հը շա­րու­նա­կում է լռել՝ ինչ­պես ձու­կը ջրում։ Ա­մոթ է, ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նակ­նե­րը չի կա­րե­լի վա­ճա­ռել ու միա­ժա­մա­նակ խո­սել ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյուն­նե­րից:

ՀՀ նա­խա­գա­հին ու­զում եմ հայտ­նել, որ կի­սա­հա­ղորդ­չա­յին տեխ­նի­կան, ֆոտովոլտային է­լեկտ­րո­նի­կան և այլն իր բնագավառնե­րից չեն, է­լեկտ­րո­նա­յին տեխնի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի հար­ցե­րում պետք է ծայ­րաս­տի­ճան զգուշավորություն ցու­ցա­բե­րել, սրանք այն ո­լորտ­ներն են, որտեղ ա­րա­բա­կան շեյ­խե­րի կամ շար­քա­յին ա­րաբ­նե­րի եր­բեք չենք հան­դի­պել, համենայն դեպս, ես իմ տևա­կան գի­տաար­տադ­րա­կան պրակ­տի­կա­յում չեմ հանդիպել: Հնա­րա­վոր եմ հա­մա­րում, որ Հա­յաս­տա­նում 400 մե­գա­վատտ ընդ­հա­նուր հզորու­թյամբ արևա­յին է­ներ­գիա­յի ծրագրե­րում ինչ-ինչ խար­դա­վանք­ներ լի­նեն, պետք է զգույշ լի­նել և խու­սա­փել Հայաստա­նը ևս մեկ կոտ­րած տաշ­տա­կի առաջ կանգնեցնելու ի­րո­ղու­թյու­նից: Այդ ծրագ­րի ման­րա­մաս­նե­րը անց­նում են գաղտնիության մթ­նո­լոր­տում, շեյ­խե­րի հետ հայտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկս­վել են Է­ներ­գե­տի­կա­յի ու բնա­կան պա­շար­նե­րի նախա­րա­րի նախ­կին տե­ղա­կալ, Գա­գիկ Հարու­թյու­նյա­նի զար­միկ Հայկ Հարությունյանի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ։

Ցան­կա­լի կլի­ներ, որ այդ ա­րա­բա­կան ծրա­գի­րը քն­նարկ­ման դր­վեր ո­լոր­տի մասնագիտա­կան հար­թակ­նե­րում, նաև իմ ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ, որ­պես­զի տր­վեր պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի օ­բ­յեկ­տիվ գնա­հա­տա­կա­նը: Մինչ­դեռ ա­մեն ինչ դո­ցենտ նա­խա­գա­հի պա­տաս­խա­նատ­վու­թյան ներ­քո է։ Ին­չու՞։ Մի՞­թե այս­տեղ էլ է կարևոր­վում 300 մի­լիոն դո­լա­րի ներդ­րում­ներ բե­րե­լու ու մի­ջոց­նե­րը քա­մուն տա­լու հե­ռան­կա­րը:

Հար­գե­լի պա­րոն Ար­մեն Սարգ­սյան, մինչև նա­խա­գահ դառ­նա­լը Դուք ինձ ան­ձամբ դիմե­ցիք հետևյալ խոս­քե­րով. «Ես ան­համ­բեր սպա­սում եմ եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի Ձեր ծրագ­րին»: Ծրա­գի­րը ու­ղար­կե­ցի, բայց ի՞նչ օ­գուտ դրա­նից, ե­թե այն չան­ցավ Ձեր օգ­նա­կան Համ­լետ Գաս­պա­րյա­նի մա­ղով՝ հետևյալ հիմ­նա­վոր­մամբ՝ իմ ին­չի՞ն է պետք արևով տուն տա­քաց­նե­լը, ե­թե ես դա կա­րո­ղա­նում եմ ա­նել գա­զով՝ ըն­դա­մե­նը մեկ կոճակ սեղ­մե­լով: Շատ տպա­վո­րիչ է։ Ա­սա՝ ով է ՀՀ նա­խա­գա­հի օգ­նա­կա­նը, ա­սեմ՝ ով է ՀՀ նա­խա­գա­հը: Ինչևի­ցե, հույս ու­նեմ, որ Աստ­ված մեր դեմ մի դուռ կբա­ցի այս փորձու­թյու­նից ա­զատ­վե­լու հա­մար։ Կապ­րենք, կտես­նենք»:

Համազասպյանը շատ հակիրճ է գրել` «Աշ­խար­հում քչե­րը գի­տեն այն սա­հանք­նե­րի մա­սին, ո­րոնք թաքն­ված են կիսա­հա­ղորդ­չա­յին ձևա­փո­խիչ­նե­րի ար­տադ­րու­թյան ու կի­րա­ռու­թյան ճանապարհին», հետևաբար կարիք կա փակագծերը մի փոքր բացելու:

Ֆոտոէլեմենտները, որոնք այժմ Չինաստանից ներկրվում են Հայաստան և արտադրվում ֆոտէլեմենտներ, իսկ վաղը «Հա­յաս­տան» համահայ­կա­կան հիմնադրամի հանգանակած միլիոնավոր դոլարներով և, առավել ևս, Ա­բու Դա­բիում «Մաս­դար» ըն­կե­րու­թյան և Հա­յաս­տա­նի պե­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ֆոն­դի միջև կնքված հա­մա­ձայ­նագ­րի արդյունքում ահռելի քանակներով են բերվելու մեր երկիր, սկզբում օգուտ տալուց հետո, վերջում պատճառելու են ահավոր վնաս: Նախ, դրանք որոշ ժամանակ հետո մեծապես կորցնելու են իրենց սկզբնական և առանց այն էլ ոչ մեծ ՕԳԳ-ն, այսինքն` արդյունավետությունը, ոչ մեծ տարածք ունեցող մեր երկրում տեղադրման համար պահանջելու են հսկայական տարածքներ:

Ահավորը, սակայն, դեռ վերը նշվածը չէ, այլ այն, որ կիսահաղորդչային ֆոտոէլեմենտները պարունակում են թունավոր արսեն (մկնդեղ), բոր, ֆոսֆոր և քիմիական այլ տարրեր, ինչը նշանակում է, որ ֆոտոէլեմենտների շահագործման ժամկետի ավարտից հետո մեր հողերը, շրջակա միջավայրը թունավորվելու կամ աղտոտվելու են դրանցով, որովհետև Հայաստանը չունի ֆոտոէլեմենտների ոչնչացման (ուտիլիզիացիայի) համար նախատեսված հատուկ ու թանկարժեք վառարաններ: Աշխարհի նույնիսկ հզոր, զարգացած երկրներից ոչ բոլորն ունեն այդպիսի վառարաններ (ունեն, օրինակ, ԱՄՆ-ը, Գերմանիան, Չինաստանը), սակայն նրանց տարածքները Հայաստանի չափ փոքր չեն, իսկ այն երկրները, որոնց տարածքները փոքր են, մի քանի հարյուր մե­գա­վատտ ընդ­հա­նուր հզո­րու­թյան արևա­յին ֆոտովոլտա­յին կա­յան­նե­ր չեն կառուցել ու չեն օգտագործում:

Արթուր Հովհաննիսյան