Թույլ չենք տա, որ ազգը վերածեն բրդուճակեր, կառավարելի, փողոցային ամբոխի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը, որի հետ խոսեցինք մայրաքաղաքի լուծված և չլուծված խնդիրներից։ Նախաձեռնության ղեկավարը մասնավորապես անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական՝ չկատարած խոստումներին և քաղաքապետարանի անթույլատրելի շռայլ և անարդյունավետ ծախսերին։

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում փողոցային առևտրով զբաղվողները, որոնք խնդրում էին թույլատրել ամանորյա տոներին ընդառաջ առևտուր անել և գոնե այդպես հոգալ իրենց ամենօրյա ապրուստը։ Այդ մարդկանց դեռ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ հարմարավետ տարածքներով կապահովի, որտեղ նրանք կկարողանան քաղաքակիրթ առևտուր իրականացնել։ Սակայն խոստումը չկատարեց, և այսօր նրանք ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել։

Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև այս տարվա ամանորյա տոնակատարությունների համար քաղաքային և պետական բյուջեից նախատեսված աննախադեպ մեծ ծախսերին։

Մանրամասները՝ տեսանյութում