Վերաքննիչ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:

Դատավոր Նարինե Հովակիմյանը այսօր կայացած դատական նիստի ընթացքում մերժել է նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: