Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը

Քանի որ 2019թ. քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։

  • Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն, թե՝ ոչ։
  • Եթե հայտնաբերվել են, ովքե՞ր են նրանք։
  • Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ-ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։
  • Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, նշանակում է, որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ։

Հ.Գ. Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։

Շառլ Դը Գոլ

Հ. Հ.Գ. 100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասին, միևնույն է, Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից