Օդ է բարձրացել աշխարհում առաջին էլեկտրական մարդատար ինքնաթիռը

Կանադայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել լուռ հեղափոխություն՝ միայն էլեկտրաէներգիայով աշխատող ինքնաթիռն իրականացրել է իր առաջին թռիչքը։ Այս մասին տեղեկացրել է «The Тelegraph»-ը։

Երկու ընկերությունները միավորել են իրենց ուժերը՝ տեխնիկական նորարարություն՝ էլէկտրաինքնաթիռ ստեղծելու համար։ Հիդրոինքնաթիռ ստեղծող երկու՝ Harbour Air и MagniX ընկերություններն օդանավն ապահովել են էլեկտրական ուժային կարգավորումներով։

Առաջին թռիչքի ժամանակ ղեկին էր Harbour Air-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Գրեգ Մակդուգալը։ Հայտնի է նաև, որ թռիչքը տևել է ընդամենը երեք րոպե և էլեկտրավիացիայի առաջին ծիծեռնակը դարձել է 1957 թվականին արտադրված վեց տեղանոց DHC-2 Beaver հիդրոպլանը։

«Այս պատմական թռիչքը նշանավորում է ավիացիայի երրորդ՝ էլեկտրական դարաշրջանի սկիզբը»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: