WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր օգտատերերի համար

2020 թվականի փետրվարից WhatsApp-ի messenger-ը կդադարի աշխատել միլիոնավոր օգտատերերի համար, գրել է «Դեյլի մեյլ» պարբերականը։

Հավելվածը կդադարի գործել Windows Phone-ի, Android-ի մինչև 2.3.7 տարբերակների, ներառյալ iPhone-ի օպերացիոն համակարգի մինչև iOS 8 տարբերակի համար։

Ընկերությունը նշել է, որ WhatsApp-ը կկատարելագործվի, և նախատեսված հարթակները կդադարեցնեն հավելվածի աջակցությունը։

«IOS 8-ում դուք այլևս չեք կարող ստեղծել նոր հաշիվներ կամ ստուգել գոյություն ունեցող հաշիվները»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Մեծ տարածում ունեցող ծրագիրը կգործի միայն Linux KaiOS-ի 2.5.1 տարբերակի, ինչպես նաև JioPhone-ի և JioPhone 2-ի վրա։