Գուցե պետք է փրկե՞լ Նիկոլին սորոսականներից (տեսանյութ)

Մեկ ու կես տարի առաջ երկրում իշխանափոխություն-հեղափոխություն էր, բարեբախտաբար`թավշյա: Հետո հեղափոխական նորեկները շտապեցին նոր  խորհրդարան ձևավորել:

Մեկը մյուսին հաջորդած ցույցերի հարթակներից Փաշինյանն ու իր թիմակիցները շռայլում էին խոստումներ, շատ խոստումներ:

Մեկ տարի առաջ «իմքայլականները» վստահեցնում էին` խորհրդարան են գալիս  թարմ դեմքեր, գալիս են նոր որակի խորհրդարան ստեղծելու, գալիս են  կարծրատիպերը կոտրելու…

Իսկ ժողովուրդը ոչ  լսում էր  նոր ու թարմ նորեկներին, ոչ էլ ուզում էր հասկանալ, ովքե՞ր են նրանք:

Ժողովուրդը միայն մեկ  անձի էր տեսնում ու լսում` դա Նիկոլ Փաշինյան էր, ում  հանդեպ ունեցած  վստահությամբ էլ 88 հոգանոց խմբին գործուղեց  խորհրդարան:

Իսկ երեկ գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը խիստ վրդովված հայտարարում էր` ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

Ի՞նչ պատկեր է մեկ ու կես տարի անց:

«Մենք» հաղորդաշարի հյուրը հրապարակախոս, «Հրապարակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Էդիկ Անդրեասյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում