«Dragon» բեռնատար տիեզերանավը դեպի ՄՏԿ կթռչի մարտի 16-ին

Դեպի Միջազգային տիեզերակայան ամերիկյան «Dragon» հերթական բեռնատար տիեզերանավի արձակումը ծրագրվում է մարտի կեսին։ Այս մասին հունվարի 15-ին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ռուսաստանյան հրթիռատիեզերական բնագավառի աղբյուրը։ ««Dragon» բեռնատար տիեզերանավի թռիչքի մեկնարկը նախատեսվում է մարտի 16-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

2012-2018թթ․ դեպի ՄՏԿ է արձակվել 17 բեռնատար «Dragon» տիեզերանավ (2017 թվականին արձակումներից մեկը վթարային է եղել)։ Վերջերս «SpaceX» ընկերությունն ավարտել է «Dragon-2» օդաչուավոր տիեզարանավի ստեղծումը, որը դեպի Միջազգային տիեզերակայան կթռչի երկու տարբերակով՝ անձնակազմով և բեռով։ Փետրվարի սկզբին ծրագրված է առաջին թռիչքն անօդաչու ռեժիմով։