Ըստ ԱՄՆ ՄՀԻ-ի (IRI)՝ ՀՀ դատաիրավական համակարգում ՍԴ-ն համարվում է առավել վստահելի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Օրերս Սահմանադրական օրենքում լրացում կատարելու վերաբերյալ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» լրացում կատարելու նախագծերի փաթեթը, որը ներկայացվել էր Կառավարության կողմից, ընդունվեց խորհրդարանում ձայների մեծամասնությամբ։ Այդ նախագծի ներկայացմանը նախորդել են ՍԴ-ի շուրջ ծավալված մի շարք հայտնի գործընթացներ՝ ընդհուպ մինչև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործ հարուցելու քայլերը, որոնցով փորձ էր արվում ճնշում գործադրել դատավորների և հատկապես Հրայր Թովմասյանի վրա և նրան հեռացնել պաշտոնից։ Անգամ որոշում ընդունեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Դա չստացվեց և Ազգային ժողովն ու կառավարությունը լծվեցին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը կյանքի կոչելուն։ Գոհար Մելոյանի կարծիքով՝ այդ օրենքը պետք է նախորդած ճնշումների համատեքստում դիտարկել։ Ըստ նրա՝ օրենքի իրական նպատակը քաղաքական է։

Անդրադառնալով նախագծին՝ սահմանադրագետն այն ոչ լեգիտիմ համարեց՝ մի շարք հիմնավորումներով։ Հայտնի է, որ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը քննարկման առարկա է դարձրել առանց Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարծիքն իմանալու, թեև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով դա կարևոր պահանջ է:

Մանրամասները՝ տեսանյութում