Թուրքիայի խորհրդարանում վիճաբանությունը վերաճել է ձեռնամարտի

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ընդդիմադիր  պատգամավոր Սուլեյման Բյուլբյուլը կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ Թուրքիայի տանկաշինական գործարանը վաճառելու համար, որը սեփականշնորհվել է մասնավոր ընկերության կողմից:

Նրան  հակադարձել է իշխող կուսակցության պատգամավոր Բյուլենթ Թուրանը: Այդ ընթացքում խորհրդարանական դահլիճում լարվել է մթնոլորոտը: Երկու կուսակցության պատգամավորների վեճն ուղեկցվել է հայհոյանքներով, ապա վերաճել է ձեռնամարտի:

Նշվում է, որ վեճի պատճառով նիստն ընդմիջել են, սակայն ընդմիջման ավարտից հետո դահլիճում լարվածությունը պահպանվել է: