Կարո՞ղ է Փաշինյանը ճկուն դիվանագետ է, ուժեղ խաղացող՝ մենք չգիտենք (տեսանյութ)
Ադրբեջանը տարիներ շարունակ խոսել ու խոսում է Արցախն իր կազմում տեսնելու երազանքի մասին, հետո ընդլայնեց իր ռազմատենչ հռետորաբանության շրջանակները՝ դրանում ներառելով «Զանգեզուրը, Երևանը ադրբեջանական հող է» հայտարարությունները: Ալիևյան ագրեսիվ հայտարարություններին հիմնականում մենք լուրջ չենք վերաբերվել, բավարարվել ենք դրանք ցնդաբանություն կամ ցինիզմ որակելով:
Սակայն օրեր առաջ Բրատիսլավայում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց առաջարկություններ, որոնք այլ բան չեն, քան այդ ցինիկ հռետորաբանությունից ծնված փաստաթուղթ:
Դրան ի պատասխան, իհարկե, լսվեց նաև Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեղին և կոշտ արձագանքը:
Ինչպիսին պետք է լինի հետայսու հայկական կողմի կամ կողմերի դիրքորոշումը:
Արցախյան հիմնախնդրի ու դրան շաղկապված ներքաղաքական իրողությունների շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում