Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից
Կրկին ասում եմ կուսակցությունների կարիք մենք չունենք, հատկապես թղթի վրա գրված, մենք կարիք ունենք նվիրյալ հայրենասերների, որոնք պատրաստ են անձրևին և արևին կանգնել մեր կողքին:
Ժամկետներ նշող, մարդկանց քանակներ գուշակող բոլոր գործիչներին հիասթափեցնեմ, պայքարը լինելու է երկար, իսկ գուցե շատ երկար:
Գարնանը կամ աշնանը իշխանափոխություններ անող, տասնյակ հազարների անունից խոսող «լիդերներ» դուք էլ կունենաք շանս, եթե միանաք մեզ, միայն այդ դեպքում դուք կլինեք այս դաշտում:
Հարուստ մանր և միջին այսպես կոչված բուրժուազիայի ներկայացուցիչներ, եթե մեզ միանալու փոխարեն շարունակեք գուշակություններով զբաղվել, կկորցնեք ոչ միայն ձեր վերջին հույսը, այլ նաև ձեր կապիտալը:
Մեծ կապիտալը կգնա էլ, կմնա էլ, տուժողը դուք էք, ոչ թե խոշորները, նրանք իրենց հարցերը լուծում են ցանկացած իշխանության օրոք:
Հայաստանում իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության համաձայն նոր ընտրությունների միջոցով, և այդ ընտրությունները լինելու են արտահերթ`ձեր բոլորի պահանջով: Ինչպես ցրվեց հին ԱԺ-ն, կարող է նույնպես ցրվել այս ԱԺ-ն:
Նախադեպը բոլորիդ աչքի առաջ:
Առանց դիմադրության թավիշը հեռանալու է Հայաստանից:
Փաշինյանը գնալու է, մտածեք՝ ո՞վ է գալու:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմիցԿրկին ասում եմ կուսակցությունների կարիք մենք չունենք,հատկապես թղթի վրա…
Опубликовано Վահան Բաբայան Вторник, 10 декабря 2019 г.