Իշխանությունը կփորձեն պայթեցնել հե՛նց ներսից․ ո՞վ կստանձնի այդ դերը (տեսանյութ)

Մեկ ու կես տարի առաջ իշխանափոխությամբ երկրի կառավարման ղեկն ստանձնած Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպման և իր քաղաքական նպատակը վերաձևակերպեց իբրև համաժողովրդական պահանջ, հայտարարելով` Ազգային ժողովը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին ու նրա շահերը։

Թեպետ երկրի քաղաքական ուժերը դեմ էին հապճեպ կերպով ընտրությունների անցկացմանը, Փաշինյանը նրանց էլ սպառնաց, թե կվարկաբեկվեն որպես «սեփական ժողովրդի դեմ պատերազմ հայտարարածներ»: Փաշինյանն շտապում էր, քանի որ լավ էր հասկանում` հեղափոխական էյֆորիան շատ արագ կարող է նահանջել, ինչի հետևանքը կլինի այն, որ «Իմ քայլին» չի հաջողվի Ազգային ժողովում ունենալ քաղաքական մեծամասնություն: Շտապել էր պետք, քանի դեռ Փաշինյանը ժողովրդի «սրտի վարչապետն» էր:

Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ մեկ տարի անց:

«Մենք» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում