ՏՄՊՊՀ-ը տուգանել է թթվասեր արտադրող ընկերությունների՝ անբարեխիղճ մրցակցության համար

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ  «Պարգև»,  «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունըն, մասնավորապես  «Պարգև» ՍՊԸ-ի  նկատմամբ նշանակվել է տուգանք` 2,384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ` 295,290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ  Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում: