Կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության էին ենթարկել:

Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992-2010 թվականներին: