Այսօրը Արցախի համար ունի եռատոնի խորհուրդ․ Արման Թաթոյան (տեսանյութ)

«Դեկտեմբերի 10-ը խորհրդանշական է Արցախի համար. այն նույնպես ունի եռատոնի խորհուրդ։ Մայիսյան հաղթանակների եռատոնից հետո սա երկրորդ եռատոնն է,- ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը,- Մարդու իրավունքների միջազգային օրը լինելուց բացի, դեկտեմբերի 10-ին է ընդունվել Արցախի Սահմանադրությունը, ինչպես նաև այս օրն է տեղի ունեցել Արցախի անկախության հանրաքվեն։

Մեր հայրենակիցների իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ Արցախի չճանաչված լինելուց։

Այս օրը մենք պետք է հատկապես գնահատենք Արցախի մեր բալիկների ներուժն ու արժանապատվությունը, նրանց տանք ինքնուրույն թռիչքի ու աշխարհը փոխելու հնարավորություններ։

Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն (Artak Beglaryan), այսօր կազմակերպել է «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքների ամփոփման հրաշալի միջոցառում։

Շնորհավորում եմ Արցախի գործընկերոջս, նրա պրոֆեսիոնալ, տարիների փորձով կայացած աշխատակազմին և մեր բալիկներին խրախուսական ու մրցանակային տեղերի համար»։

Արման Թաթոյանի տեսաուղերձը՝ որպես մրցութային հանձնաժողովի ղեկավար

Դեկտեմբերի 10-ը խոհրդանշական է Արցախի համար. այն նույնպես ունի եռատոնի խորհուրդ։ Մայիսյան հաղթանակների եռատոնից հետո սա երկրորդ եռատոնն է։Մարդու իրավունքների միջազգային օրը լինելուց բացի, դեկտեմբերի 10-ին է ընդունվել Արցախի Սահմանադրությունը, ինչպես նաև այս օրն է տեղի ունեցել Արցախի անկախության հանրաքվեն։ Մեր հայրենակիցների իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ Արցախի չճանաչված լինելուց։Այս օրը մենք պետք է հատկապես գնահատենք Արցախի մեր բալիկների ներուժն ու արժանապատվությունը, նրանց տանք ինքնուրույն թռիչքի ու աշխարհը փոխելու հնարավորություններ։Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն (Artak Beglaryan), այսօր կազմակերպել է «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքների ամփոփման հրաշալի միջոցառում։Շնորհավորում եմ Արցախի գործընկերոջս, նրա պրոֆեսիոնալ, տարիների փորձով կայացած աշխատակազմին և մեր բալիկներին խրախուսական ու մրցանակային տեղերի համար։Իմ տեսաուղերձը՝ որպես մրցութային հանձնաժողովի ղեկավար։

Опубликовано Arman Tatoyan Вторник, 10 декабря 2019 г.