Փաշինյանը պետք է պատասխանի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից:

Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀԿ ԳՄ անդամ, վերահաստատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:

Միևնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարևոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շարք հարցերի պատասխաններ:

Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ և քաղաքական սերիալներ բեմականացնելն է, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից