Նախարարը պետք է ներկայացնի հրաժարական՝ առնվազն երկու պատճառով

Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական՝ առնվազն երկու պատճառով.

  1. Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ և այն իր հետ համաձայնեցված չի եղել, և
  2. Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն և ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել և չի տիրապետել նախարարությունում տիրող իրավիճակին։

Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը՝ առանց նախարարի գիտության և համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։

Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ և իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով, իր տեղում չէ և նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։

Երրորդ իրավիճակ չի լինում։

Հետևությունները թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի…

Опубликовано Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան Воскресенье, 8 декабря 2019 г.