Իրանի նախագահ Հասան Ռոհանիի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Ձերդ գերազանցություն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», – ասված է Իրանի նախագահի ուղերձում: