ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» կազմակերպության ղեկավարին

Հունվարի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավար Չարլզ Ֆոլին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտգործնախարարության լրատվական բաժնից։
Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։