Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Դեկտեմբերի 1-ից 7-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1000 կրակոց:

ԱՆ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: