Արցախի ՊՆ նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ

Դեկտեմբերի 6-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է նախապես հերթագրված քաղաքացիներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին իրավական, սոցիալական և այլ ոլորտների: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակի հրամանատարը համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարել է քննարկել և օրենքի շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, իսկ մի շարք խնդիրներ էլ իրենց լուծումները գտել են հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: