Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում

Ավանդությունը Լյուդովիկոս XIV-ին է վերագրել «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Այնքան է մեծացել նրա անձի պաշտամունքը Ֆրանսիայում, որ ինքը իրեն համեմատել է պետության հետ:

Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը ես եմ. Փաշինյանը այսօր ասել է ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում :

Շատ վատ է և անհեռանկարային, որ բոլորին «վարչապետ» հռչակող պոպուլիստը ապագան պատրաստվում է միայնակ կերտել: Շատ վատ է, որ նա իրեն իրավունք է վերապահում Արցախի անունից Արցախի ապագան կերտել, շատ վատ է, որ Հայաստանի ժողովուրդը դեռ համակերպվում է մեր օրերի ինքնահռչակ «թագավորի» ինքնակոչ քայլերի հետ:

Որոշողը լինելու է ժողովուրդը, և ոչ թե որևէ անձ:

Ի դեպ Լյուդովիկոս XIV-ի կառավարումը ավարտվել է Ռիովիկյան պայմանագրով, Ֆրանսիան զրկվել է բոլոր գրաված տարածքներից՝ բացի Էլզասից ու Ֆրանշ-Կոնտեից: Շարունակվող պատերազմները հետագայում ավելի են թուլացրել Ֆրանսիան (տվել է 3 մլն զոհ), և «Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի» ավարտին երկիրը հայտնվել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ավանդությունը Լյուդովիկոս XIV-ին է վերագրել «Պետությունը ես եմ»…

Опубликовано Վահան Բաբայան Пятница, 6 декабря 2019 г.