ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայորը

Ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայոր Վիկտոր Շեյմովը 73 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է, գրել է Lenta.ru-ն:

Նշվում է, որ փախուստից առաջ Շեյմովն աշխատել է ԿԳԲ-ի ութերորդ գլխավոր վարչությունում, որը զբաղվում էր գաղտնագրմամբ, կապի և տեխնիկական անվտանգության ապահովմամբ:

1980 թվականին ԿՀՎ գործակալները նրան կնոջ և դստեր հետ դուրս են բերել Մոսկվայից:

Շեյմովն իր կյանքի մնացած մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում:

Նա մահացել է հոկտեմբերի 18-ին՝ Վիրջինիայի Վիեննա փոքրիկ քաղաքում գտնվող իր տանը: