Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան: Այս մասին տեղեկացրել է «Հուրիյեթ» պարբերականը:

Դատական հայցի պատճառ են հանդիսացել Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում իրականացվող հորատման աշխատանքները, որոնք հունական կողմն անօրինական է համարում:

Բացի դատական հայցից, Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղվել Թուրքիային:

Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: