ԱՄՆ-ը ավարտել է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոն

ԱՄՆ-ը ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, հավելելով, որ Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող։

«Զինվորականների այդ թիվը կպահպանվի: Բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել  մեր ներկայությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նա նաև չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ  եվրոպական դաշնակիցներն իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան: «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է՝ կկարողանամ հետ կանչել 50 յուրայինների»,- ասել է Էսփերը։