Փաշինյանը պղծություն տարածող է, Փաշինյանը պե՛տք է հեռանա (տեսանյութ)

Ստամբուլյան կոնվենցիա. սա մի փաստաթուղթ է, որի վավերացման դեպքում դուռ կբացվի այլասերված բարքերի առաջ` կօրինականացվեն միասեռական ամուսնությունները,  երեխաները կօտարվեն իրենց ընտանիքներից, կքայքայվի հայ ընտանիքը, հայոց եկեղեցին, կոչնչանան մեր ազգային արժեքները, մեր ավանդույթները:

Այս ամենը տեղի կունեն, եթե մենք թույլ տանք վավերացնել այդ չարաբաստիկ փաստաթուղթը:

Արևմտյան այն երկրները, որոնք տարիներ առաջ  վավերացրել են  Ստամբուլյան կոնվենցիան, այսօր զգում են դրա ավերիչ հետևանքները: Ահա, թե ինչու վերջին տարիներին եվրոպական մի շարք երկրներում ավելի հաճախակի են  կազմակերպվում  ակցիաներ, որով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այլասերված բարքերի դեմ, ինչի մեջ այսօր` ա՛յս իշխանությունը համառորեն փորձում է ներքաշել նաև մեր երկիրը:

Այս տարի՝ դեկտեմբերի 6-ին,  Հայաստանը ևս կմիանա ընտանիքի պաշտպանության համաշխարհային շարժմանը՝  «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի» կարգախոսով:  Ակցիայի կազմակերպիչը, սակայն ոչ թե Հայաստանի իշխանություններն են, որոնք գնում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ճանապարհով, այլ՝ խնդրով մտահոգ քաղաքական,  հասարակական   կազմակերպությունները։

«Մենք» հաղորդաշարի հյուրերն են` «Առողջ ընտրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, բժիշկ Նունե Ավանեսյանը,  «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար  Հայկ Այվազյանը

 

Մանրամասները՝ տեսանյութում։