Արցախի հարցը մտցնում են «առարկայական» փուլ, ի՞նչ է սա նշանակում

Հիշո՞ւմ եք այն թավշյա օրերը, երբ Փաշինյան Նիկոլը հայտարարում էր, թե Արցախի հարցը կլուծվի հրապարակում, կկանգնի, կասի էսպես ու էսպես, և կլինի այն, ինչ կորոշեն հրապարակում հավաքվածները։

Մնացականյանը և Մամեդյարովը կհանդիպեն, երկուսով, հետո, եթե ամեն ինչ դասավորվի Լավրովի ուզածով, կհանդիպեն նաև համանախագահների հետ և հետո, երբ դարձյալ, ամեն ինչ կլինի Լավրովի ուզածով, համատեղ հայտարարություն կլինի, հասկանո՞ւմ եք, համատեղ, հինգ կողմերի մասնակցությամբ և այդ կողմերն են լինելու ԵԱՀԿ համանախագահող երեք երկրները, պլուս Ադրբեջանը և պլյուս Հայաստանը։ Տղերք, ստոպ, իսկ ո՞ւր է Արցախը, այս հնգյակի մեջ ինչու չկա ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ո՞ւր է, Նիկոլ, ուր են արցախցիները․․․ Ակամա հիշեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմքը, երկու օր առաջ, Փաշինյանի հետ հանդիպմանը։ էս ի՞նչ փուլի հասանք, սա՞ էր ձեր դերակատարումը, սա՞ էր «վերելակի խերը»․․․

Եթե՝ ոչ, ուրեմն, բացատրեք, ի՞նչ է ասում Լավրովը և ինչո՞ւ է ասում, ինչո՞ւ է արդեն մի քանի անգամ գորովանքով խոսում «Ղարաբաղի համայնքի մասին», ինչ «Ղարաբաղի համայնք», ի՞նչ է նշանակում, առհասարակ՝ «Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքներ»։ Ի՞նչ հայկական համայնք, հայերը Արցախում ապրել և ապրելու են իրենց հայրենիքում, նրանք համայնք չեն, հայերը Արցախում իրենց տանն են, իրենց հողում, ուրեմն, ի՞նչ է ակնարկում Լավրովը, երբ ասում է․ «Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է, որովհետև ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողում, որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում և Ղարաբաղում և որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմ, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջև կապերի վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին։ Սա շատ հեռանկարային թեմա է, որովհետև արդյունքում, այնուամենայնիվ, ԼՂ  ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»։ «ԼՂ ամբողջ բնակչությո՞ւն», այսինքն՝ սալյուտը ներսի՞ց, ադրբեջանցիներով լցնելո՞վ։ Մամեդյարովը իր հերթին հայտարարեց, թե․ «Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, որովհետև ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը ոչ մի տեղ չի տանում», յաաա, իրո՞ք, ուրեմն դադարեցրեք ձեր սպառազինումը։ Նա ևս խոսեց «ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի» և «սուբստանտիվ բանակցությունների» մասին։ Այս ամբողջ իրարանցման մեջ՝ վտանգավորը․ երկու կողմ՝ Ադրբեջան և Լավրով, և երկուսն էլ նույն երգն են երգում, հայտարարում են, թե ակնկալում են «առարկայական բանակցությունների նոր փուլ», ինչ «առարկայի» մասին է խոսքը։ Դե, մենք էշի ականջից դուրս չեկանք, լռիկ ու հեզիկ նստել ենք մեր անատամ լռության մեջ, այո, Մնացականյանը, լռում է։ Մինչ նա լռում է, Մամեդյարովը ևս ինքնագոհ հայտարարում է իր ակնկալիքը՝ «Վաղը առարկայական բանակցությունների նոր փուլ կսկսվի»։ Նորից եմ հարցնում, ի՞նչ է նշանակում առարկայական, ում հետ են քննարկել այդ առարկաները, ի՞նչ են դրանք, ի՞նչ է դա ենթադրում, մի՞թե Փաշինյան Նիկոլը բանակցել է, ե՞րբ է բանակցել, ինչո՞ւ հանրությունը չգիտի այդ մասին, եթե նորմալ բանակցել են և մեջը ինտրիգ չկա, հակահայկական չկա, ինչո՞ւ են գաղտնի պահել․․․ Գուցե սա՞ է Նիկոլի բանակցությունները զրոյական, իր՝ նիկոլական կետից սկսելու մասին սպառնալիքը, ի՞նչ կա սրա տակ, դուք, չգիտեմ՝ ինչպես, ես անհանգիստ եմ, ես շատ անհանգիստ եմ․․․․

Ցավոք, իրականացավ իմ կանխատեսումը, որ հնչեցրի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ՝ Բաքվի հանդիպումից հետո սպասենք սրացումների․․․Ահա․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Արցախի հարցը մտցնում են <առարկայական > փուլ, ինչ է սա նշանակումՀիշո՞ւմ եք այն թավշյա օրերը, երբ Փաշինյան Նիկոլը…

Опубликовано Մարգարիտ Եսայան Вторник, 3 декабря 2019 г.