Մի մտիր մատի ու մատանու արանքը․ Շարմազանովը Խաչատուր Սուքիասյանի մասին

Քիչ առաջ հնագույն օլիգարխներից մեկը (դե Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել) թերևս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաև վատ ընկեր:

Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են:

Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական և թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից և գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից:

Թեև սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբևէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել: Ժողովուրդն ասում է՝ մի մտիր մատի ու մատանու արանքը:

Օ Ժամանակներ, օ բարքեր: O tempora, o mores!

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Քիչ առաջ հնագույն օլիգարխներից մեկը /դե Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից»…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 2 декабря 2019 г.