Արցախը ինչքան իշխանությանն է, նույնքան էլ յուրաքանչյուրինս․ Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ Ծովիկ Վանյան

Ես, լինելով արցախցի, ապրելով Արցախում, ներկայացնելով երիտասարդ սերունդ, չեմ կարող լռել ու կոչ եմ անում Արցախում բնակվող ցանկացած քաղաքացու, լինի աղջիկ թէ տղա՝ ՍԹԱՓՎԵ՛Լ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ Ծովիկ Վանյանը։

«Ես չեմ գրում, բայց այս անգամ լռել չեմ կարող, երբ հարցը վերաբերում է Արցախին։

Ես, լինելով արցախցի, ապրելով Արցախում, ներկայացնելով երիտասարդ սերունդ, չեմ կարող լռել ու կոչ եմ անում Արցախում բնակվող ցանկացած քաղաքացու, լինի աղջիկ թէ տղա՝ ՍԹԱՓՎԵ՛Լ։

30.11.19թ. տեղի ունեցած «Արդարություն» կուսակցության 2-րդ համագումարի ժամանակ ներկաներից մեկը հարց բարձրացրեց, որ «Արցախում ժողովրդի մեջ կա վախ, որքա՞ն կտևի այն»։ Ժողովրդի վախը իշխանությունն է, առ այսօր Արցախում ղեկավարած անձանցից է եկել այդ վախը, ժողովրդին պարտադրելով անել այն, ինչ իշխանությունն է ցանկանում, հակառակ դեպքում նրանք կկորցնեն աշխատանքը, նույնը տեղի ունեցավ համալսարաններում, ուսանողների և դասախոսների հանդեպ՝ նրանց պարտադրելով դառնալ կուսակցական։ Շատ ժամանակ առանց նրանց իմացության՝ նրանց գրանցելով կուսակցության շարքերում։

Կոչ եմ անում ցանկացած արցախցու՝ չվախենալ ոչ մի ճիշտ բանի համար, ոչ մի ասված ճիշտ խոսքի համար։ Արցախը ինչքան իշխանությանն է, նույնքան էլ յուրաքանչյուրինս, և յուրաքանչյուր անձ իրավունք ունի արտահայտվելու ու անելու այն, ինչ ինքն է ցանկանում։

Հ.Գ. Հպարտանալու տեղ ունեմ, որ Արցախի «Արդարություն» կուսակցության անդամ եմ։ Միակ կուսակցությունը Արցախում, որը աշխատում է որակով, ոչ թե ապահովում քանակ»,- գրել է Ծովիկ Վանյանը։