Ադրբեջանի հրթիռահրետանային զորամիավորումները զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած ծրագրի շրջանակում Ադրբեջանի հրթիռահրետանային զորամիավորումները մարտական կրակով զորավարժություններ են անցկացնում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ տեսական գիտելիքներին և անվտանգության կանոններին ծանոթ անձնակազմի հետ տարբեր թեմաներով գործնական պարապմունքներ են անցկացվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացվում են «հրթիռահրետանային զորքերի ղեկավարման կարողությունների բարձրացման, զորամիավորումների համակարգված արձագանքման մակարդակի բարձրացման, մարտավարական գործողությունների ժամանակ գործողությունների ծրագրման և զորամիավորումների ղեկավարման ժամանակ այլ զորամիավորումների հետ համագործակցությունը կատարելագործելու նպատակով»: