Մեր բազմահազարամյա քարե աստղադիտարանի՝ Քարահունջի նկատմամբ վանդալիզմը պետք է կանխվի (տեսանյութ)

Իսկ մեղավորները պետք է խստորեն պատասխան տան

Հունվարի 12-ին հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության գրասենյակում տեղի է ունեցել հավաք- քննարկում՝ Քարահունջ պատմամշակութային համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Հավաքի ընթացքում տարբեր ոլորտների խնդրով մտահոգ մասնագետները միակամ են եղել պատմամշակութային համալիրում վանդալիզմի հետագա դրսևորումները կանխելու, թույլ չտալու հարցում։

Անհրաժեշտ է համարվել փորված խրամատների անհապաղ փակումը, քանի որ դրանց եզրերին եղած քարերը ժամանակի ընթացքում կարող են թեքվել, վնասվել․․․ Բացի վերոնշյալից, Քարահունջում պեղումների կասեցման, հուշարձանը նախկին տեսքի բերելու, ինչպես նաև այն, որպես պատմամշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո ներգրավելու պահանջներ են առաջադրվել:

Այս կապակցությամբ է մեր զրույցը «ԿԱՄՔ»-ի հիմնադիր, ջավախքահայ հասարական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի և անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի հետ։