Քաշաթաղի Ներքին Սուս համայնքում տեղադրվել է զորավար Անդրանիկի կիսանդրին

Քաշաթաղի Ներքին Սուս համայնքում տեղադրվել է զորավար Անդրանիկի կիսանդրին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքում հիշարժան օր էր։ Միանգամից մի քանի իրադարձություն էր նշվում։ Նախ, նոր պուրակի հիմնման արարողությունն էր, որտեղ հանդիսավոր կերպով տեղադրվեցին զորավար Անդրանիկի կիսանդրին և երկու խաչքար։ Գյուղի դպրոցը համալրվել է նոր համակարգչային սենյակով և խաղահրապարակով»։