Քարահունջի աստղադիտարանը վարչապետի համար քարկտիկ է, որին վերագրվող տարիքը նա անգամ չգիտի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան, արվեստաբան, դոցենտ, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի դասախոս Հրաչյա Հակոբջանյանը և երկրաբան Հովհաննես Ազիզբեկյանը։ Նրանք նաև «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության համախոհներ են։

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, անդրադարձավ նաև Քարահունջ աստղադիտարանում իրականացվող պեղումներին: Վարչապետի պատասխանը շատերի համար բացահայտում եղավ, իսկ հարց տվող Նունե Մարգարյանն ավելի ուշ գրեց, որ ցավում է, քանի որ իրեն հակադարձելու հնարավորություն չեն տվել, նա վարչապետի պատասխանը բացահայտ մանիպուլյացիա է որակել՝ ասելով, որ կառավարության ղեկավարը վերակառուցեց իր հարցը, նենգափոխեց, որպեսի իր ուզած մեկնաբանութունը տա:

Վարչապետի պատասխանը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/hajk.tischa/posts/523485571537676?__tn__=K-R

Հաղորդման հյուրերն անդրադարձան վարչապետի հնչեցրած կարծիքին՝ ասելով, որ Կառավարության ղեկավարն իրենց իրական մտահոգություններին անդրադառնալու փոխարեն այլ՝ իրեն շահեկան տեսանկյունից է ներկայացրել խնդիրը, այնինչ իրենք առաջարկում են Քարահունջում դադարեցնել տեղի ունեցող վայրագ գործողությունները, որոնց պեղումներ անունն է տրվում։

Մանրամասները՝ տեսանյութում