Դատախազությունը «ԿամԱԶ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել: Այս մասին տեղեկացրել են Դատախազության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «ԿամԱԶ»-ներ են «նվիրել»:

Նա, մասնավորապես նշել էր, որ «ԿամԱԶ»-ների մի մասը նվիրել է Սամվել Ալեքսանյանը:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «ԿամԱԶ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն ստացվել։