Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3500 կրակոց

Նոյեմբերի 24-30-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ`տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 3500 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: