Նիկոլ Փաշինյան, ամոթ է և ոչ միայն

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավերելուց հետո, հիմա էլ անցել է հոգևորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր և Տեր Հիսուս Քրիստոսի միջև զուգահեռներ անցկացրեց:

Այսօր էլ, ոչ ավելի, ոչ պակաս, նոր հոգեվերլուծական ձևակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որևէ կերպ չի կարող համատեղվել Հիսուս Քրիստոսի հետ:

Գրված է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» /Հովհաննես 14:6/: Աշխարհիկ ընկալմամբ՝ Տեր Հիսուսը առաքինության, առաքելության, անձնազոհության օրինակ է, բայց ոչ երբեք՝ «բարդույթ»:

Նիկոլ Փաշինյան, ամոթ է և ոչ միայն: Վտանգավոր սահման ես հատում: Հերիք է Աստծո անունը բերանդ առնես ու ամբախ-զամբախ՝ մարդահնար չիմաստությունդ շեփորահարես: Գրված է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»:

Հ.Գ. Չխաբվես ու չխաբես, Աստված չի ծաղրվում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատումՎարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 29 ноября 2019 г.