Ալեքսիս Օհանյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին

Գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:

«Ինչպես կասեք, Նիկոլ Փաշինյան»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ալեքսիս Օհանյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մարտահրավերն ընդունել էր  նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։