Արցախի խորհրդարանը շուրջ 1 միլիոն 400 հազար դրամ է հանգանակել Հեռուստամարաթոն-2019-ին

Արցախի Խորհրդարանը շուրջ 1 միլիոն 400 հազար դրամ է հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնին:

Այս մասին այսօր կայացած խորհրդարանի լիագումար նիստին ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խորհրդարանի ղեկավար խոսքով՝ այսօր կայանալիք ազգային նվիրատվության հերթական հեռուստամարաթոնին Երևանում և Լոս Անջելեսում կմասնակցեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ԱՀ կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել հեռուստամարաթոնին, քանի որ համազգային մի շարք ծրագրերի իրականացումը կախված է այսօրվա հանգանակությունից: Հուսով եմ՝ ականատեսը կլինենք դրական արդյունքների»,- նշել է Ա. Ղուլյանը: