Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի:

Ավելի վաղ LIVEnews.am-ը հայտնել էր 22 զոհերի մասին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էին 5 մագնիտուդը գերազանցող մի քանի տասնյակ հետցնցումներ:

Ալբանիայի պաշտպանության նախարարը երկրաշարժի զոհերի անունները կարդալիս չի կարողացել զսպել արցունքները։ Ելույթի տեսանյութը հրապարակվել է  Facebook-ում։

Նա ընդգծել է, որ դա իր կյանքի ամենադժվար ելույթն էր։

Վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ Ալբանական դրոշի օրվան նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվում են։ Երկրում սգո օր է հայտարարվել, իսկ Տիրանայում և Դուրեսում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։